Նորարարական լուծումներ ձեր խնդիրներին

Մեր ծառայությունները​

3D Սկանավորում

Անշարժ գույքի 3D սկանավորումը նորարար ծառայություն է, որն օգտագործում է մի շարք առաջադեմ տեխնոլոգիաների համադրություն՝ տարածքների թվային, ինտերակտիվ 3D մոդել ստեղծելու համար:

Իմանալ ավելին >>

Թվային Չափագրում

Լազերային, լիդարային և պատկերների մշակման առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ տարածքների 3D թվային չափագրման ծառայությունը դարձել է էլ ավելի արագ և ճշգրիտ։

Դրոնային նկարահանում

Անշարժ գույքի նկարահանման համար նախատեսված անօդաչու գերժամանակակից սարքերը կարող են տրամադրել օդային բարձրորակ պատկերներ:

Ամպային պահոց

Ձեր անշարժ գույքի վերաբերյալ բոլոր տվյալները կարող եք պահել մեր թվային պահոցում, որը ձեզ եզակի հնարավորություն կտա արագ և հարմարավետ հասանելություն ապահովել ձեր տվյալներին, փաստաթղթերին և այլ մեդիանյութերին։

HQ նկարներ և տեսանյութեր

3D սկանավորման տեխնոլոգիայի յուրահատկություններից է այն, որ աշխատանքի ընթացքում այն միառժամանակ ստանում է հազարավոր բարձր լուծաչափով և 99% ճշգրտությամբ 4K և 3D թվային պատկերներ:

Վիրտուալ փուլավորում

Անշարժ գույքի վիրտուալ ձևավորման ծառայությունը ներառում է ինտերակտիվ 3D միջավայրերի ստեղծում, որոնք վիզուալիզացնում են շինարարության յուրաքանչյուր փուլ:

3D scanning

3D Սկանավորում

Մեր սկանավորման խմբերը կիրականացնեն ձեր գույքի թվայնացումը և առավելագույնը 24 ժամում կմատուցեն ձեզ գույքի թվային՝ առաջադեմ տեխնոլոգիաների և հատուկ ծրագրային ապահովման միջոցով ստեղծված 3D ինտերակտիվ մոդելը, որի շնորհիվ դուք կկարողանաք իրականացնել բարձր ճշգրտության թվային չափագրումներ, տեսնել ձեր գույքը տարբեր դիտակետերից և անկյուններից, վիրտուալ կերպով զբոսնել տարածքով և դիտել այն վիրտուալ իրականության սարքավորումներով։ Թվային մոդելի ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ դուք հնարավորություն կստանաք կիսվել հղումով բոլոր՝ նախագծի վրա աշխատող խմբերի հետ՝ նման կերպ խնայելով նախագծի վրա նախատեսվող ժամանակն ու հնարավոր ծախսերը։
Մենք կստեղծենք ձեր` դեռ նախագծման փուլում գտնվող գույքի տարածքով վիրտուալ շրջելու հնարավորություն, ինչը կօգնի ձեզ կարճ ժամանակում ներգրավել պոտենցիալ գնորդներին և վարձակալներին:

0 %

Գնորդները գերադասում են

 գույքը գնելուց առաջ դիտել այն 3Դ տարբերակով

0 %

կրճատվում է

թե’ անշարժ գույք վաճառողի, թե’ գնորդի և թե գործակալի ժամանակը

0 %

ավելի արագ գործարքներ

եթե գործակալներն օգտագործում են 3Դ ներկայացման ձևը

Թվային Չափագրում

Լազերային, լիդարային և պատկերների մշակման առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ տարածքների 3D թվային չափագրման ծառայությունը դարձել է էլ ավելի արագ և ճշգրիտ։ Հաշված ժամերի ընթացքում մեր ընկերությունը կիրականացնի ձեր տարածքի թվային չափագրումը և կտրամադրի նյութեր AutoCad/ArchiCad միջավայրերի համար, ինչպես 2D, այնպես էլ 3D տարբերակներով։

Virtual staging

Վիրտուալ փուլավորում

Անշարժ գույքի վիրտուալ ձևավորման ծառայությունը ներառում է ինտերակտիվ 3D միջավայրերի ստեղծում, որոնք վիզուալիզացնում են շինարարության յուրաքանչյուր փուլ: Անշարժ գույքի վաճառքը էլ ավելի կհեշտանա, երբ դուք կարողանաք տրամադրել գնորդին գույքի փոխակերպված և վերանորոգված պատկերը, անգամ եթե իրական վերանորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել կամ նույնիսկ սկսվել։
Վիրտուալ կահավորումը օգնում է բրոքերներին, անշարժ գույքի գործակալներին, շինարարներին և կառուցապատողներին վիրտուալ կերպով ձևավորել իրենց բնակելի և առևտրային տարածքները, ինչը պոտենցիալ գնորդների համար առավել պատկերավոր է դարձնում տարածքը։
Մենք կստեղծենք ձեր գույքի 3D վիրտուալ մոդելը, այնուհետև կհավելենք այն կահույքով, դեկորով և դիզայնի այլ տարրերով: Վիրտուալ ձևավորման գործընթացը թույլ է տալիս ադապտացիոն տարբերակների լայն շրջանակ, ներառյալ կահույքի տարբեր ոճեր, գունային սխեմաներ և լուսավորման տարբերակներ:

Դրոնային /Տարածական նկարահանում

Անշարժ գույքի նկարահանման համար նախատեսված անօդաչու գերժամանակակից սարքերը կարող են տրամադրել օդային բարձրորակ պատկերներ՝ օգնելով մեր հաճախորդներին էլ ավելի դինամիկ և գրավիչ վիզուալով ներկայացնել գույքը և իր եզակի առանձնահատկությունները:

HQ Պատկերներ եվ տեսանյութեր

3D սկանավորման տեխնոլոգիայի յուրահատկություններից մեկն այն է, որ աշխատանքի ընթացքում այն միառժամանակ ստանում է հազարավոր բարձր լուծաչափով և 99% ճշգրտությամբ 4K և 3D թվային պատկերներ, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով, օրինակ, շուկայավարման և բիզնեսի առաջխաղացման ռազմավարության մեջ։

Ամպային պահոց

Ձեր անշարժ գույքի վերաբերյալ բոլոր տվյալները կարող եք պահել մեր թվային պահոցում, որը ձեզ եզակի հնարավորություն կտա արագ և հարմարավետ հասանելություն ապահովել ձեր տվյալներին, փաստաթղթերին և այլ մեդիանյութերին։ Մենք չափազանց լուրջ ենք վերաբերվում տվյալների անվտանգությանն ու գաղտնիությանը և հավաստիացնում ենք, որ ձեր տվյալների մշակումը կկատարվի լիովին անվտանգ: Գույքի վերաբերյալ ցանկացած նոր փաստաթուղթ, լինի դա գծագիր, թե գույքի նոր դիզայն, հասանելի կլինի ձեզ և այլ օգտատերերին 1 պահոցում և ցանկացած սարքից։

Data Storage
Ինչու ընտրել մեզ

Մեր առավելությունները

Հուսալիություն

Ժամանակին մատակարարում

Նորարարական լուծումներ

Անհատական մոտեցում յուրաքանչյուրին

Որակավորված մասնագետներ

24/7 սպասարկում

3Դ Սկանավորում

սկսած 400 ֏/քմ
  • Տարածքի սկանավորում
  • 3D միջավայրի տրամադրում
  • Ինտերակտիվ չափիչ գործիք
  • Ինտերակտիվ տեղեկատվություն
  • Բարձրորակ լուսանկարներ
  • Հղման տրամադրում
  • 1 Տարվա սպասարկում

Թվային չափագրում

սկսած 400 ֏/քմ
  • Թվային սկանավորում
  • 2D/3D գծագրերի ստեղծում
  • Լիցենզավորված ծառայություններ
  • Պետական գրանցումներ
  • Տվյալ չափման միջոցները

Վիրտուալ փուլավորում

սկսած 2000 ֏/քմ
  • Թվային սկանավորում
  • 2D/3D մոդելների ստեղծում
  • Նախընտրած ոճավորում
  • Կահավորում և լուսավորում
  • 360 միջավայրերի ստեղծում

ՈՒՂԱՐԿԵԼ ՀԱՐՑՈՒՄ​

Մատուցվող ծառայությունների և դրանց գնացուցակի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք ուղարկել հարցում:

Մեր փորձառու մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ, կտրամադրեն անվճար խորհրդատվություն և մեծ սիրով կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին:

Գործընկերներ

Մեզ վստահում են

Scroll to Top